Բաքվում Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը (Ռուսական տունը) շարունակում է աշխատանքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսական տնից:
«Ռուսական տունն այժմ բաց է: Միջոցառումների իրականացման մասին հայտնի կդառնա օրվա ընթացքում», - ասել է Ռուսական տան ներկայացուցիչը:
Փետրվարի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին՝ Ռուսական տան գործունեության դադարեցման մասին՝ որպես իրավաբանական անձ գրանցման բացակայության պատճառով։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հաստատել է, որ Ադրբեջանից նոտա է ստացվել Բաքվում Ռուսական տունը տեղական օրենսդրությամբ որպես իրավաբանական անձ գրանցելու անհրաժեշտության մասին։ Նա նաև ասել է, որ Ադրբեջանում Ռուսական տունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալած տարածքը՝ մոտ ժամանակներս այն վաճառելու պլանների մասին սեփականատիրոջ հայտարարության կապակցությամբ: