Մերձավոր Արևելք

Լիբանանում Իսրայելի հարվածի հետևանքով ընտանիք է զոհվել

1 րոպեի ընթերցում

Լիբանանում Իսրայելի հարվածի հետևանքով ընտանիք է զոհվել

Լիբանանի հարավում գտնվող Տայր Հարֆա քաղաքում ընտանիք է զոհվել իսրայելական զորքերի կողմից իրականացված պայթյունի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen-ը։ 

Ըստ տեղեկությունների՝ Տայր Հարֆա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հայրը և նրա երեք դուստրերը։ 

Իսրայելական ուժերը անցած գիշեր ևս մի շարք հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում և Բեքաայի հովտում։

Հաղորդվել է, որ Իսրայելի բանակը թիրախավորել է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորմանը պատկանող ռազմական օբյեկտներ։

Չնայած Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական ուժերը շարունակում են հարձակումները Լիբանանի հարավում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում