Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայկական արմատներ ունեցող Մայքլ Քավուքջյանին նշանակել է Նորվեգիայի Թագավորությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր Truth սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մայքլ Քավուքջյանը կծառայի որպես Միացյալ Նահանգների հաջորդ դեսպան Նորվեգիայի Թագավորությունում»,-գրել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի դիտարկմամբ՝ Մայքլ Քավուքջյանը փայլուն փաստաբան է, որը նախկինում աշխատել է նաև Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունում՝ որպես օպերատիվ սպա։
«Մայքլը փայլուն փաստաբան է, ով ներկայումս ծառայում է որպես White & Case-ի ավագ գործընկեր, որտեղ նա ղեկավարել է կոմերցիոն բարդ դատավարությունների թիմեր ամբողջ աշխարհում: Նա նախկինում ծառայել է մեր երկրին՝ որպես ԿՀՎ օպերատիվ սպա:
Մայքլը Սթենֆորդի համալսարանի և Հարվարդի իրավաբանական դպրոցի շրջանավարտ է»,-գրել է Դոնալդ Թրամփը՝ շնորհավորելով Մայքլ Քավուքջյանին: