Միացյալ Նահանգներ

Մեքսիկան ազգային գվարդիայի առաջին ստորաբաժանումն ուղարկել է ԱՄՆ-ի հետ սահման

1 րոպեի ընթերցում

Mexican National Guard members patrol along the Mexico-US border in Ciudad Juarez, Wednesday, Feb. 5, 2025. (AP Photo/Christian Chavez)
Mexican National Guard members patrol along the Mexico-US border in Ciudad Juarez, Wednesday, Feb. 5, 2025. (AP Photo/Christian Chavez)

ԱՄՆ-ի հետ սահմանի անվտանգության ամրապնդման համար հատկացված Մեքսիկայի ազգային գվարդիայի 10 000-անոց զորակազմի առաջին ստորաբաժանումները ժամանել են սահմանամերձ շրջաններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Associated Press գործակալությունը։

Նշվում է, որ ըստ կառավարության տվյալների՝ Տեխասի Էլ Պասո քաղաքին սահմանամերձ մեքսիկական Սիուդադ Խուարես քաղաք պետք է ուղարկվի առնվազն 1650 զինվոր, իսկ Տիխուանա քաղաք՝ 1949 զինվոր։ 

Նոր ժամանած ստորաբաժանումների հրամանատարներից մեկի խոսքով՝ Ազգային գվարդիայի զինվորները մշտական ​​հսկողություն են իրականացնելու սահմանին, որպեսզի կանխեն թմրանյութերի, հիմնականում ֆենտանիլի մաքսանենգությունը Մեքսիկայից ԱՄՆ։

ԱՄՆ-ի հետ սահմանամերձ շրջաններում 10 000 զինվորի տեղակայելու մասին համաձայնություն է ձեռք բերվել փետրվարի 3-ին Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և նրա ԱՄՆ պաշտոնակից Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո։ Սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու դիմաց Թրամփը մեկ ամսով հետաձգել է Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ 25% մաքսատուրքերի սահմանումը։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Կանադայի հետ։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում