ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ գործադիր իշխանությունները դադարեցնում են ամերիկյան POLITICO, The New York Times թերթերի և The Associated Press լրատվական գործակալության ֆինանսավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը (Department of Government Efficiency, DOGE):

Խոսքը վերաբերում է այդ զանգվածային լրատվամիջոցների թանկ արժեցող բաժանորդագրությունների համար իրականացվող վճարումներին ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից։ Մասկի տվյալներով՝ Պետքարտուղարությունը դադարեցրել է վճարումները The Associated Press-ին, Ֆինանսների նախարարությունը դադարեցրել է The New York Times-ի բաժանորդագրության վճարումները, իսկ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հրաժարվել է POLITICO-ի ծառայություններից։

Փետրվարի 5-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը կչեղարկի POLITICO-ի բաժանորդագրությունը տարեկան մոտ 8 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Նա նշել է, որ, ըստ էության, POLITICO-ն սուբսիդավորվել է ամերիկացի հարկատուների հաշվին, և DOGE-ի թիմն արդեն սկսել է թերթին վճարումները վերացնելու աշխատանքը։ Այժմ Մասկի գերատեսչությունը ձեռնամուխ է եղել է այլ լրատվամիջոցների բաժանորդագրությունների համար ԱՄՆ դաշնային գործակալությունների ծախսերի վերստուգմանը: Ավելի վաղ նա կտրուկ դեմ էր արտահայտվել պետական միջոցների հաշվին ԶԼՄ-ների ֆինանսավորման գործելակերպին։

Հայերեն Русский

ԱԺ էթիկայի հանձնաժողովին կարող է դիմել յուրաքանչյուր ոք․ Մարիա Կարապետյանը ներկայացրել է ընթացակարգը

Հոկտեմբերի 6-ի միջոցառումների անոնս

«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբ

Հունաստանում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը

Կալասը հայտարարել է, որ Մոլդովան «Աճի ծրագրի» շրջանակում կստանա 157 միլիոն եվրոյի չափով նոր մասնաբաժին․ Moldpres

Զելենսկին հայտնել է, որ ռուսական հարվածներից Սև ծովում զոհվել է քաղաքացիական նավի նավապետը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/10/26

Ասիական ինդեքսներ - 05/10/26

Մեկնարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն

Կենսաչափական ծառայությունների մատուցումը՝ ժամանակակից պայմաններում և նոր հասցեներում․ նոյեմբերի 1-ից կգործեն 14 նոր գրասենյակներ