Պանաման հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ կառավարության նավերը Պանամայի ջրանցքով կանցնեն անվճար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ Միացյալ Նահանգների կառավարությանը պատկանող նավերն այսուհետ կկարողանան Պանամայի ջրանցքով անցնել անվճար, սակայն Պանաման հերքել է այս լուրերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Միացյալ Նահանգների կառավարության նավերն այժմ կարող են անցնել Պանամայի ջրանցքով առանց վճարի գանձման, ինչը ԱՄՆ իշխանություններին թույլ կտա ամեն տարի խնայել միլիոնավոր դոլար», - գրված է X սոցիալական հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ:

Սակայն Պետքարտուղարության այս հայտարարությունից հետո Պանամայի ջրանցքի վարչակազմը հայտնել է, որ համապատասխան սակագներում փոփոխություններ չի կատարել։ Reuters-ի փոխանցմամբ՝ վարչակազմը միևնույն ժամանակ հայտնել է, որ բաց է ԱՄՆ իշխանությունների հետ քննարկումների համար ռազմանավերի անցման պայմանների վերաբերյալ։

Ըստ Reuters-ի՝ սա կարող է ավելացնել ԱՄՆ-ի և Պանամայի միջև լարվածությունը, քանի որ այս ջրային ուղին հայտնվել է ԱՄՆ նոր վարչակազմի ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Չինաստանը չափազանց մեծ ազդեցություն ունի Պանամայի ջրանցքում, և Պանամային մեղադրել է ամերիկյան նավերից մեծ գումար գանձելու մեջ։ Թրամփը սպառնացել է վերահսկողություն հաստատել ջրանցքի վրա։

Ըստ Պենտագոնի՝ փետրվարի 5-ին Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հրավիրել է այցելել հանրապետություն՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու և «Պանամայի ջրանցքն արտաքին սպառնալիքներից պաշտպանելու» նպատակով։ 

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով