ԱՄՆ-ն Գուանտանամո է ուղարկել անօրինական միգրանտների առաջին խմբին

2 րոպեի ընթերցում

Անօրինական միգրանտներով առաջին ինքնաթիռը փետրվարի 4-ին վայրէջք է կատարել Կուբայի Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News-ը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ օդանավը թռել է Տեխասի նահանգից և Գուանտանամո է տարել ոչ մեծ թվով միգրանտների, ներառյալ՝ Վենեսուելայում ստեղծված Tren de Aragua անդրազգային հանցավոր խմբավորման 10 անդամի։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարել էր Կուբայի Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայանի բանտում միգրանտների ժամանակավոր պահման կենտրոն պատրաստել, որը կկարողանա տեղավորել շուրջ 30 000 մարդու: 

Միացյալ Նահանգներ

Կուբան մերժել է Թրամփի որոշումը միգրանտներին Գուանտանամոյի ռազմակայանում տեղավորելու մասին

Գուանտանամոյի ռազմածովային բազայի տարածքում բանտ է ստեղծվել 2002 թվականին ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի օրոք։ Այդ ճամբար էին ուղարկվում Աֆղանստանում ռազմական գործողության և այլ հակաահաբեկչական արշավների ընթացքում բռնված անձինք։ Բուշ Կրտսերին հաջորդած Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի լիազորությունների ստանձնումից անմիջապես հետո՝ 2009 թ. հունվարի 22-ին, ստորագրել է հրամանագիր հատուկ բանտը 12 ամսվա ընթացքում փակելու մասին։ Այդուհանդերձ, Գուանտանամոյի բանտը գոյություն ունի մինչ օրս, ինչն իրավապաշտպանների կողմից սուր քննադատության է արժանանում:

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել