Թուրքիայի արտգործնախարարը մեկնաբանել է պաղեստինցիների տարաբնակեցման գաղափարը

1 րոպեի ընթերցում

Պաղեստինցիներին Եգիպտոսում և Հորդանանում վերաբնակեցնելու նախաձեռնություններն անօգուտ են, Անկարան ընդդիմանալու է այդ հարցին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ 

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մի շարք արաբական երկրներում Գազայի հատվածից փախստականներին ինչպես ժամանակավոր, այնպես էլ երկարաժամկետ վերաբնակեցնելու հնարավորության մասին։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն իր հերթին հայտարարել է, որ մտադիր է սկսել Գազայի հատվածի բնակիչների վերաբնակեցման ծրագրի մշակումը: Եգիպտոսի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Կահիրեն չի ընդունում պաղեստինցիներին ժամանակավոր կամ երկարաժամկետ վերաբնակեցման փորձերը:

«Կցանկանայի ևս մեկ անգամ հայտարարել ամբողջ աշխարհին, որ պաղեստինցիներին Եգիպտոսում և Հորդանանում տարաբնակեցնելու մասին առաջ քաշված գաղափարներն անօգուտ են, որ մենք այս հարցին առերեսվելու ենք մինչև վերջ, և որ այս հարցում համերաշխ ենք Եգիպտոսի հետ», - ասել է Ֆիդանը։ 

 

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին