Պետք է սկսենք գործուն քայլեր ձեռնարկել օդի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ․ Ավինյան

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի հաջորդ գործողությունների ծրագիրը նվիրված է լինելու օդի որակի բարելավմանը և օդում առկա փոշու նվազեցմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Հաջորդ գործողությունների ծրագիրը նվիրված է լինելու օդի որակի և օդում առկա փոշու հետ կապված Երևանի քաղաքապետարանի անելիքներին։ Կարծում եմ, քաղաքապետարանի անելիքները չպետք է սահմանափակվեն Երևանի քաղաքապետարանի լիազորություններով։ Հետևապես, սա պետք է լինի մեզ համար առաջնային խնդիրներից մեկը»,-ընդգծեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքում տեղադրված օդի որակի չափման սարքերի տվյալները ցույց են տվել, որ տարվա որոշ սեզոններում օդի աղտոտվածությունը մեծանում է, և պատճառներից մեկը ոչ թե մարդածին գործոններն են, այլ օդի ջերմաստիճանի փոփոխությունները, կանաչ զանգվածի պակասը և այլ բնապահպանական պայմաններ։

«Այնուամենայնիվ, կան նաև մարդածին գործոններ և այն, ինչը մեր լիազորությունների շրջանակում է կամ նույնիսկ դուրս է՝ գործընկերների հետ աշխատելով, մենք կարող ենք իրականացնել, մենք անպայման պետք է գործուն քայլեր ձեռնարկենք։ Հաջորդիվ ակնկալում եմ քառամյա ծրագրի վերաբերյալ քննարկումը հենց գործակարգավարական նիստի ձևաչափով»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետը օդի աղտոտվածության խնդրի լուծումը առաջնային է համարում։

«Մենք պետք է սկսենք կոնկրետ գործուն քայլեր ձեռնարկել, կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որոնք մարդածին աղտոտվածության մակարդակը կարող են նվազեցնել։

Խնդիրն առաջանում է աշնանային սեզոնի վերջում և ձմեռային սեզոնի ընթացքում։ Հիմնական պատճառներից մեկն օդի ջերմաստիճանն է և ընդհանուր կանաչ զանգվածի պակասը։ Սա նաև նրա մասին է, որ մենք մեր ընդհանուր կանաչապատման քաղաքականության մեջ պետք է էական փոփոխություններ իրականացնենք դեպի մշտադալար ծառատեսակներ, որոնք որոշակիորեն իրենց մասնաբաժինն ունեն օդի որակի բարելավման ուղղությամբ, հետևապես՝ համալիր ծրագրերի մասին է»,-եզրափակեց նա։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան