Մեքսիկայի նախագահը նախազգուշացրել է ԱՄՆ-ի համար մաքսատուրքերի ծանր հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

Մեքսիկական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի հետևանքները լուրջ բացասական ազդեցություն կունենան ամերիկյան տնտեսության վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին X-ում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։

«Սահմանված 25% մաքսատուրքերը հետևանքներ ունեն երկու երկրների համար: Դրանք չափազանց լուրջ հետևանքներ ունեն ԱՄՆ տնտեսության համար, քանի որ Մեքսիկայից ԱՄՆ արտահանվող բոլոր ապրանքների արժեքը զգալիորեն կբարձրանա», - ասել է Շեյնբաումը։

Նա նաև նշել է, որ Մեքսիկայի համար մաքսատուրքերից վնասը զգալի կլինի։ Շեյնբաումի խոսքով՝ Մեքսիկայի շուկայում ներկա շատ ընկերություններ ստիպված կլինեն որոշել՝ հեռանալ, թե մնալ։ 

«Բայց այնտեղ (ԱՄՆ-ում) նույնիսկ բավարար աշխատուժ չկա, և ամեն ինչ այնտեղ ավելի թանկ արժե», - ընդգծել է Շեյնբաումը:

Նա հավելել է, որ սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանին երկու երկրների միջև աշխատանքային խումբ ստեղծելու՝ իր առաջարկի վերաբերյալ, որպեսզի այս հարցը լուծվի բանակցությունների միջոցով։

Թրամփը փետրվարի 1-ին ստորագրել է կատարողական  հրամանագիր Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Փաստաթղթում նշվում է, որ 25% մաքսատուրքեր են սահմանվում Մեքսիկայից և Կանադայից ներմուծման համար (10%՝ կանադական էներգառեսուրսների նկատմամբ)։ 10%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանվում ՉԺՀ-ից ապրանքների նկատմամբ։ Թրամփի խոսքով՝ դա արվել է «անօրինական ներգաղթյալների և մահացու թմրանյութերի լուրջ սպառնալիքի պատճառով», որոնք սպանում են ԱՄՆ քաղաքացիներին:

Միացյալ Նահանգներ

Կանադան պատասխան 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող պարենի, զենքի, մեքենաների, ալկոհոլի նկատմամբ

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում