Կանադան պատասխան 25% մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող պարենի, զենքի, մեքենաների, ալկոհոլի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Կանադան փետրվարի 4-ից կբարձրացնի Միացյալ Նահանգներից ներկրվող մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը՝ ի պատասխան կանադական ապրանքների նկատմամբ Վաշինգտոնի կողմից 25% մաքսատուրքերի սահմանման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի կառավարությունը։

25% մաքսատուրք կսահմանվի 155 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի, մրգերի ու բանջարեղենի, նարնջի հյութի, գինիների, գարեջրի, սպիրտային ըմպելիքների, սուրճի նկատմամբ։ Բացի այդ, մաքսատուրքեր կսահմանվեն ուղևորատար մեքենաների, բեռնատարների և ավտոբուսների, էլեկտրամեքենաների, մոտոցիկլետների, երկաթե և ալյումինե ապրանքների, կոսմետիկայի, թղթի, կոշկեղենի, հագուստի, ռումբերի, ականների, հրթիռների, նռնակների և մի շարք այլ ապրանքների նկատմամբ։ 

«Բոլոր տարբերակները մնում են սեղանին, մինչ կառավարությունը դիտարկում է լրացուցիչ միջոցները, ներառյալ ոչ մաքսատուրքային տարբերակները, եթե ԱՄՆ-ն շարունակի Կանադայի նկատմամբ չհիմնավորված մաքսատուրքեր կիրառել», - գրված է Կանադայի կառավարության տարածած հայտարարության մեջ։ 

Փետրվարի 1-ին ԱՄՆ-ն հայտարարել է, որ Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանում է 25% մաքսատուրքեր, ինչպես նաև 10% մաքսատուրքեր՝ էներգետիկայի ոլորտին առնչվող ապրանքների նկատմամբ. ամերիկյան մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 4-ին։ Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ 25%, իսկ Չինաստանի ներկրվող ապրանքների նկատմամբ 10%  մաքսատուրքեր սահմանելու մասին։ 

Հայերեն Русский Türkçe

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը