Հայաստանը և Ֆրանսիան կսերտացնեն համագործակցությունը կրթության ոլորտում

5 րոպեի ընթերցում

Բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ամրապնդման միտված մի շարք փաստաթղթեր ստորագրվեցին հունվարի 31-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փաստաթղթերն իրենց ստորագրություններով վավերացրեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ինչպես նաև համագործակցությանը ներգրավված բուհերի ղեկավարները:

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև՝ Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեության համար տարածք տրամադրելու մասին պայմանագիրը ստորագրեցին Ժաննա Անդրեասյանը և Օլիվիե Դըկոտինյին:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի միջև համագործակցության համաձայնագիրը ստորագրեցին նշված բուհերի ղեկավարներ Սառա Նալբանդյանը և Քսավյե Ռիշարը:

ՀՀ ԿԳՄՍ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ագրարային կրթության ոլորտում համալսարանական համագործակցության վերաբերյալ գործընկերության համաձայնագիրը ստորագրեցին Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի միջև Հայաստանի Հանրապետությունում ագրարային ոլորտի կրթության որակի և միջազգային մրցունակության բարձրացման նպատակով համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։

Մինչ փաստաթղթերի ստորագրմանն անցնելը նախարար Ժաննա Անդրեասյանը, մասնավորապես, նշեց. «Այսօր հավաքվել ենք շատ կարևոր նպատակով՝ ամրապնդելու Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում, ինչը, կարծում եմ, շատ կարևոր փաստ և առաջնահերթություն է մեր երկու երկրների կառավարությունների համար: Մենք շատ կարևորում ենք այս համագործակցությունը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մեր ֆրանկոֆոն բուհերից մեկն է, որտեղ մեծ հաջողությամբ իրականացնում են նաև երկլեզու թատերական տարբեր նախագծեր: Այժմ կունենանք նաև համագործակցությունն ավելի սերտացնելու հնարավորություն, որը երկկողմանի շահավետ կլինի: Այնպես որ, շատ ուրախ ենք այս համագործակցության համար և վստահ ենք, որ դա որակական զարգացման նոր հնարավորություններ է բացելու: Չմոռանանք, որ մեր երկիրը պատրաստվում է 2027 թվականին հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը և դա ոչ միայն միջոցառումների անցկացումն է, այլ նաև ֆրանկոֆոն միջավայրի բարելավում: Քանի որ խաղերը նաև մշակութային ոլորտում մրցույթներ են նախատեսում՝ վստահ եմ, որ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նաև այս համագործակցության շնորհիվ հնարավորություն կունենա ոչ միայն որպես ֆրանկոֆոն բուհ մասնակցել, այլ նաև գուցե պատվիրակության կազմում ունենալ մշակութային բնույթի մրցույթների մասնակիցներ, որոնք հաջողությամբ հանդես կգան: Վստահ եմ, որ մեր ջանքերը հանգեցնելու են լավ արդյունքների»:

Անդրադառնալով Ագրարային համալսարանին՝ նախարարը ուշադրություն հրավիրեց կառավարության համար այս ոլորտի կարևորությանը: Նա նշեց, որ 2024 թվականին Հայաստանում ընդունվել էին ագրարային կրթության զարգացմանն ուղղված մի շարք կարևոր որոշումներ:

«Այս համագործակցությունը օգնելու է մի կողմից ամրապնդել կապերը Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ, որը հնարավորություն է տալու համագործակցել ևս մի շարք ծրագրերի շրջանակում: Վստահ եմ, որ երկու բուհերը մեծ հաջողությամբ կզարգացնեն այս համագործակցության ներուժը: Պարոն դեսպանի հետ առիթ ենք ունեցել քննարկելու ավելի երկարաժամկետ համագործակցության և դրան ոլորտային ֆրանսիական բուհի ներգրավման հարցը:

Վստահ եմ, որ այս համագործակցությունը հնարավորություն է տալու աշխատանք տանել նաև կարևոր ինստիտուցիոնալ ուղղություններով, փոխառել մեկմեկու լավագույն փորձը: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր թիմերին: Այս օրը կարող եք համարել մեր հետագա որակական աշխատանքի մի նոր սկիզբ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձանագրեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային և կրթական համագործակցությունն իրոք առաջընթաց է ապրում:

Հայերեն العربية

Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

Կանադայի վարչապետը նախազգուշացրել է Թրամփին մաքսատուրքերի բարձրացման հետևանքների մասին

Սոցիալական կրեդիտի համակարգի շնորհիվ տասնյակ հազարավոր երեխաներ գնալու են սպորտի. վարչապետը՝ տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը

ՆԱՏՕ-ն մտադիր է ԱՄՆ նախագահին առաջարկել ընդլայնել դաշինքի ռազմական ներկայությունը Արկտիկայում

Հայաստանում Լիտվայի դեսպանը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության շտաբ

Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին, կհանդիպի Բելգիայի և Նիդերլանդների հայկական կառույցների հետ

Սիրիայի նոր իշխանությունները ձերբակալել են Բաշար Ասադի զարմիկին

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահի հետ

Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի իրավիճակը

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին