Համընդհանուր հայտարարագրման միջոցով քաղաքացիներին 70 մլրդ դրամ վերադարձնելու ենթակառուցվածք է ստեղծվում. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հունվարի 30-ի նիստում անդրադարձել է համընդհանուր հայտարարագրմանը և նշել, որ դրա միջոցով 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք է ստեղծվում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կարևոր է համարվել նաև այն հանգամանքը, որ այս տարվա հայտարարագրով մարդիկ այդ գումարը կարող են ստանալ նաև նախորդ տարվա համար: 

«Շատ կարևոր է, որ մենք առաջիկայում նաև մեր կարգերը մշակենք, լրամշակենք, որպեսզի այդ գումարներն իրացնելու հնարավորություն ստեղծվի», -ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն այս անգամ էլ ընդգծել է գործընթացի մանրամասների վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովումը: 

Երկրի ղեկավարը հիշեցրել է՝ նախորդ տարի պետությունը եկամտային հարկի ձևով քաղաքացուն 68 մլրդ դրամ է վերադարձրել բնակարանների հիփոթեքային վարկի ձեռքբերման ծրագրի շրջանակում, և այժմ նման ևս մեկ համակարգ է ներդրվելու, այն է՝ համընդհանուր հայտարարագրումը: 

«Մի հատ էլ ավելացնում ենք 70 մլրդ, որ մենք կրկին վերադարձնելու ենք քաղաքացուն, բայց՝ աշխատող քաղաքացուն, բայց՝ կրթության նպատակով, բայց՝ առողջապահության նպատակով, որովհետև, ինչպես ասել ենք, փողը կառավարման գործիք է, մենք ուզում ենք մեր ռազմավարություններն ավելի արդյունավետ իրագործենք: Եվ սա նաև հնարավորություն է բազմաթիվ մասնագետների՝ ատամնաբուժների, արհեստավորների և վարպետների համար, որ աշխատելուն զուգահեռ ստեղծեն կրթական, առողջապահական ծառայություններ և մատուցեն քաղաքացիներին և վճարվեն դրա դիմաց, փաստացի ստացվում է՝ պետական բյուջեի միջոցներով: Դարձյալ  քաղաքացիների վճարած հարկերով, բայց սա առաջին հերթին քաղաքացիների վճարած հարկերը վերադարձնելու մեխանիզմ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համակարգը կարևոր է նաև կոռուպցիայի, փողերի լվացման դեմ, ստվերի կրճատման պայքարում: 

 

 

Հայերեն

Լեհաստանի արտգործնախարարը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ընտրությունների առթիվ

«Բարգավաճ Հայաստան»-ը գնալու է յուրաքանչյուր քաղաքացու ձայնի հետևից

Մոլդովան նույն խաղաոճն ունի, ինչ Կիպրոսն ու Լատվիան. Եղիշե Մելիքյան

Հունիսի 9-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Նարեկ Գրիգորյանը դրական կարծիք ունի Մոլդովայի թիմի վերաբերյալ

ԱԷՄԳ-ն չի պնդել, որ Իրանը միջուկային զենք է մշակում. Գրոսի

Տաշիրում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրանը և Իսրայելը հայտարարել են հարվածները դադարեցնելու մասին

Բուլղարիայի Սվետի Վլասի Արևելյան լողափը բացում է 2026 թվականի սեզոնը. BTA

Խորհրդարանական ընտրությունները ՀՀ քաղաքացիներին ընձեռեցին քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն. եվրոպացի դիտորդներ