Կուբան մերժել է Թրամփի որոշումը միգրանտներին Գուանտանամոյի ռազմակայանում տեղավորելու մասին

3 րոպեի ընթերցում

Կուբան մերժում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն արտաքսվող անօրինական միգրանտներին Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայանում տեղակայելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարարությունը։

«Կուբան մերժում է ԱՄՆ նախագահի հայտարարարած որոշումն՝ օգտագործելու Գուանտանամոյի ռազմածովային բազան, որպեսզի այնտեղ կալանավորվեն տասնյակ հազարավոր միգրանտները, որոնց առաջարկվել է բռնի վտարել։ Դա ցույց է տալիս այն դաժանությունը, որով գործում է այդ կառավարությունը, որպեսզի ենթադրաբար շտկի այդ երկրում ստեղծված տնտեսական և սոցիալական խնդիրները, որոնք առաջացել են կառավարության սեփական կառավարման և արտաքին քաղաքականության պատճառով, ներառյալ այլ երկրների նկատմամբ թշնամանքով», - նշված է հայտարարության մեջ։

Կուբայի ԱԳՆ-ն նշում է, որ բազմաթիվ ներգաղթյալներ, որոնց Վաշինգտոնը ցանկանում է արտաքսել, լրացնում են աշխատուժի կարիքները, որոնք «պատմականորեն գոյություն են ունեցել գյուղատնտեսության, շինարարության, արդյունաբերության, ծառայությունների և ԱՄՆ տնտեսության այլ ոլորտներում»։

«Տարածքը, որտեղ նրանց առաջարկվում է կալանավորել, չի պատկանում ԱՄՆ-ին։ Դա Կուբայի տարածքի մի մասն է Գուանտանամոյի արևելյան նահանգում, որը շարունակում է ապօրինի օկուպացված մնալ՝ Կուբայի ժողովրդի կամքին հակառակ», - հավելել են Կուբայի ԱԳՆ-ում։ 

Ինչպես նշվում է փաստաթղթում, Գուանտանամոյի ռազմակայանի «անպատասխանատու օգտագործումը» կխաթարի այդ «անօրինական անկլավի և դրա շրջակայքի անվտանգությունը, սպառնալիքի տակ կդնի խաղաղությունը» և կարող է հանգեցնել «լուրջ հետևանքների»։

Կուբայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ որ Գուանտանամոյի ռազմածովային բազան միջազգային մակարդակով ընկալվում է, ի թիվս այլ բաների, որպես «խոշտանգումների և կամայական կալանավորումների կենտրոն, ամերիկյան արդարադատության իրավասությունից դուրս, որտեղ մինչև 20 տարի ժամկետով պահվում են մարդիկ, որոնց նկատմամբ չեն անցկացվել դատավարություններ և որոնք չեն դատապարտվել ոչ մի հանցագործության համար»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին և ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարել էր Կուբայի Գուանտանամոյի ամերիկյան ռազմակայանի բանտում միգրանտների ժամանակավոր պահման կենտրոն պատրաստել, որը կկարողանա տեղավորել շուրջ 30 000 մարդու:

Հայերեն Русский

Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Wildberries-ը մեկնաբանել է վաճառողների միջնորդավճարների մասին մամուլում տարածված տեղեկությունը

Երևանի կենտրոնում գործող հանրային սննդի օբյեկտում հայտնաբերվել են խախտումներ

ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար

Եռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում. Idram&IDBank

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է Սիմոն Աբգարյանը

ԵՄ-ն նախատեսում է առանց մաքսատուրքի ընդունել Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքներ. Փաշինյան

Այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Երևանում տեղադրվեց իսպանացի քանդակագործի հետաքրքիր և ժամանակակից արվեստը ներկայացնող կոմպոզիցիան