ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը վերընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի փոխնախագահ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ևս մեկ տարով վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սոնա Ղազարյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։
«Վերընտրվել եմ ԵԽԽՎ-ի Երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ ևս մեկ տարով»,-գրել է ԱԺ պատգամավորը: