Հարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են Հայաստանի պաշտպանությունը. Ֆրանսիայի դեսպան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է ՀՀ բանակի 33-րդ տարեդարձին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Այսօր՝ հունվարի 28-ին նշում ենք ՀՀ Բանակի օրը։ Հարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են Հայաստանի պաշտպանությունը»,-գրել է դեսպանը։
Այսօր՝ հունվարի 28-ին նշում ենք ՀՀ Բանակի օրը։
— Olivier Decottignies (@O_Decottignies) January 28, 2025
Հարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամարդկանց, ովքեր ապահովում են Հայաստանի պաշտպանությունը։ pic.twitter.com/OUIYT5yzr6