Խոնարհումս մեր բանակի բոլոր անմահացած քաջերի հիշատակին. ԱԺ նախագահի շնորհավորանքը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ։

ԱԺ նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ և, իհարկե, մեր շատ սիրելի զինծառայողներ, 

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի 33-րդ տարեդարձի առթիվ: 

ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների և այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով: Ճիշտ է, դա այդքան էլ հեշտ չէ, բայց մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ունենա ժամանակակից, ուժեղ և մարտունակ բանակ, որը կդառնա մեր պետության անկախության, անվտանգության և ինքնիշխանության երաշխավորն ու պաշտպանը: 

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այս պահին մեր սահմաններին կանգնած բոլոր զինծառայողներին, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք հանգիստ ապրել ու արարել մեր երկրում: Ցանկանում եմ նրանց բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի տակ: 

Խոնարհումս մեր բանակի բոլոր անմահացած քաջերի հիշատակին, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կանգուն է: 

Փա՛ռք Հայոց բանակին»:

Հայերեն Español Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին