Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պայքարել նացիզմի վերականգնման փորձերի դեմ

1 րոպեի ընթերցում

Antonio Guterres, UN High Commissioner for Refugees UNHCR at a Press Conference after 66th session of Excom. 9 October 2015. UN Photo / Jean-Marc Ferré
Antonio Guterres, UN High Commissioner for Refugees UNHCR at a Press Conference after 66th session of Excom. 9 October 2015. UN Photo / Jean-Marc Ferré

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է հունվարի 27-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել ջանքեր գործադրել նացիզմը վերականգնելու փորձերի և անվիճելի պատմական փաստերի խեղաթյուրման դեմ։

Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ աշխարհը պառակտված է ու վտանգավոր, իսկ հակասեմիտիզմը դեռ գոյություն ունի և շարունակում է տարածվել։

«Խտրականությունն ամենուր է: Ատելությունը բորբոքվում է ամբողջ աշխարհում: Ամենավառ և անհանգստացնող օրինակներից մեկը Հոլոքոստի ժխտման տարածումն է: Անհերքելի պատմական փաստերը խեղաթյուրվում, նվազագույնի են հասցվում և մերժվում: Փորձեր են արվում վերաիմաստավորել և վերականգնել նացիստներին: Մենք պետք է դիմակայենք այս վրդովմունքին, պայքարենք ստերի դեմ և ասենք ճշմարտությունը», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Գուտերեշն ասել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում