Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարարին Հանրապետության օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերին նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայնշանկարին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:
«Սրտանց ողջույններ և լավագույն մաղթանքներս ընկերոջս և գործընկերոջս պարոն Ջայնշանկարին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք համատեղ ընդլայնել Հայաստան-Հնդկաստան բազմակողմ համագործակցությունը և մեր երկրների միջև հարաբերությունները նոր բարձունքների հասցնել»,- նշված է ՀՀ արտգործնախարարի գրառման մեջ:
Heartfelt greetings & best wishes to my friend & colleague @DrSJaishankar on the occasion of #RepublicDay of #India.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) January 26, 2025
Looking forward to jointly enhancing 🇦🇲-🇮🇳 multifaceted cooperation & raising relations between our countries to new heights. pic.twitter.com/CrYQkGKjPs