Իրան

Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները

1 րոպեի ընթերցում

Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հերքել է Իսրայելի պնդումները, թե Թեհրանը մաքսանենգ կերպով զենք է տեղափոխել Լիբանան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

«Այս պնդումը ոչ այլ ինչ է, քան փորձ՝ արդարացնելու Իսրայելի ռեժիմի կողմից Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կրկնվող խախտումները և Լիբանանի հետ հրադադարի պայմանավորվածության ակնհայտ անտեսումը», - ասել է Ամիր Սաիդ Իրավանին: 

Նա Իսրայելի դեսպանի մեղադրանքների առնչությամբ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Ամար Բենջամային: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում