Վրաստան

Վրաստանի վարչապետը բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչը պահանջում է ընդդիմությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դուք գիտեք, թե ինչ է պահանջում ընդդիմությունը, ամենից առաջ՝ արտահերթ ընտրություններ: Ես ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ ընտրությունները Վրաստանում կկայանան 2028 թ. հոկտեմբերին: Բոլորին խորհուրդ եմ տալիս պատրաստվել 2028 թ. հոկտեմբերի ընտրություններին: Մինչ այդ այս տարվա հոկտեմբերին տեղի կունենան տեղական ընտրություններ. նրանք կարող են իրենց բախտը փորձել նաև այդտեղ: Սա իմ խորհուրդն է արմատական ​​ընդդիմությանը», - հունվարի 24-ին լրագրողներին հայտնել է վարչապետը։

Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բողոքի ակցիաներն սկսվել են այն բանից հետո, երբ 2024 թ. նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը մինչև 2028 թվականը։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները բերման են ենթարկել մի քանի հարյուր մարդու։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում