Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային զինաթափման շուրջ բանակցությունների. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների միջուկային զինաթափման հարցերի շուրջ, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև ԱՄՆ դաշնակիցների՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ատոմային ներուժը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում այս կերպ է արձագանքել ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ մեկնաբանելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այդ թեման քննարկելու՝ Վաշինգտոնի ցանկության մասին։

«Ամբողջ աշխարհի շահերից է բխում, մեր երկրների ժողովուրդների շահերից, անշուշտ, որ հնարավորինս շուտ սկսենք այս բանակցային գործընթացը», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Ներկա պայմաններում, իհարկե, անհրաժեշտ է նկատի առնել ամբողջ միջուկային ներուժը: Եվ չի կարելի, օրինակ, զրույց վարել և նկատի չառնել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային ներուժը։ Ներկայիս իրողությունները թելադրում են այդ անհրաժեշտությունը», - հավելել է Պեսկովը։

Հայերեն Русский

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին

Գորիս քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի