ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Անդրեաս Պապակոնստանտինուի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես՝ հումանիտար օգնության տրամադրման, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, սոցիալական բնակարանաշինության և մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։

Բարձր գնահատելով Եվրամիության հետ համատեղ կատարված աշխատանքների դերը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է դրանց կարևորությունը հատկապես ճգնաժամային իրավիճակների հաղթահարման գործում․

«ԵՄ հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը մեզ էականորեն օգնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների և, առհասարակ, հումանիտար աջակցության տրամաբանության համատեքստում։ Իրականացվող միջոցառումները ևս մեզ ոչ միայն առկա խնդիրներին անդրադառնալու կարճաժամկետ հնարավորություն են տալիս, այլև կարևոր փաստահենք օրինակներ են ծառայում առաջիկա ինստիտուցիոնալ բարեփոխումների համար»,- ասել է նախարարը՝ որպես օրինակ առանձնացնելով ԵՄ և Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվող e-քարտերի տրամադրման ծրագիրը, որն անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործում կարող է պիտանի գործիք լինել։

Իր խոսքում Անդրեաս Պապակոնստանտինուն ևս շեշտել է սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացված աշխատանքների դերը։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերի արդյունքներին՝ վերջինս ընդգծել է ՀՀ կողմից կատարված հսկայական աշխատանքի կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի Քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության գործողությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավ Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենը վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակել անհրաժեշտ ջանքեր ներդնել ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում համագործակցելու ուղղությամբ։

Հայերեն Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին