Քաղաքականություն

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Հուսով եմ՝ բոլորը հասկանում են, որ հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվում են  ժողովրդավարական արժեքների վրա. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ հարձակվել Հայաստանի վրա, նշանակում է հարձակվել ժողովրդավարական պետության վրա, հարձակվել ժողովրդավարական արժեքների վրա:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահն այս մասին ասաց Երևանում ընթացող «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» խորագրով պանելային քննարկման ընթացքում:   

«Ժողովրդավարությանը պետք է նայել անվտանգային տեսակետից, որովհետև Հայաստանի համար անվտանգությունն այսօր մեծագույն մարտահրավեր է: Հետևաբար, պետք է ասել, որ ժողովրդավարությունն անվտանգությունը բերում է Հայաստանի սահմաններ: Հետևաբար, սկզբում մենք սպասում էինք, թե ինչ արձագանք կտային անվտանգային համակարգերը, բայց չլսեցինք ոչինչ, որ կկարողանար հողի վրա ինչ-որ բան փոխել: Փոխարենը տեսանք ուղիղ, հասցեագրված հայտարարություններ ժողովրդավար պետություններից: Վստահ եմ, որ հողի վրա դա շատ բան է փոխում»,-ասաց ԱԺ նախագահը:

Սիմոնյանը կարծում է, որ ժողովրդավար պետություն լինելը Հայաստանի համար մեծագույն անվտանգային համակարգ է հանդիսանում: 

«Ես հուսով եմ, որ այսօր բոլորը հասկանում են, որ, եթե հարձակվում եք Հայաստանի վրա, հարձակվում եք ժողովրդավար պետության վրա, եթե հարձակվում եք Հայաստանի վրա, հարձակվում եք ժողովրդավարական արժեքների վրա»,-ասաց Սիմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին, որ կիսում են իրենց փորձը:

Նա շեշտեց՝ Հայաստանը կհամագործակցի գործընկերների հետ, որ օր օրի ավելի ժողովրդավար լինի: «Այս այցը, այս համաժողովը անվտանգության նոր մակարդակ է բերում մեր երկրի համար»,-նշեց նա: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում