Քաղաքականություն

Հայաստանն ակնկալում է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ գործընկերության նոր օրակարգը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ակնկալում  է, որ առաջիկայում կստորագրվի ԵՄ-ի հետ  գործընկերության  նոր օրակարգը

Հայաստանը հաստատակամ է եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում ընթացող Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի (Nordic-Baltic Format) խորհրդարանների նախագահների և փոխնախագահների մասնակցությամբ պանելային քննարկմանն այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։  

«Չնայած այն բոլոր անվտանգային սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին Հայաստանը բախվում է՝ մենք հաստատակամ ենք եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում և ակնկալում ենք, որ առաջիկայում կստորագրվի Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը»,- նշեց Սիմոնյանը։ 

ԱԺ նախագահը հատուկ ընդգծեց վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կարևորությունը, ինչը, ըստ  նրա, շատ հստակ քաղաքական ուղերձ է հայ ժողովրդին։ 

«Մեծապես կարևորում եմ ՀՀ-ԵՄ համագործակցությունը «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակում, ինչը վստահաբար կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության լոգիստիկ կարողությունների ամրապնդմանը։ 

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը բարենպաստ ազդեցություն ունի անվտանգության ապահովման գործում, հատկապես այն թշնամական հռետորաբանության պայմաններում, որին մենք ականատես ենք լինում»,- եզրափակեց Սիմոնյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում