Քաղաքականություն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մտահոգիչ է համարում Ադրբեջանից հնչող հայտարարությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մտահոգիչ է համարում Ադրբեջանից հնչող հայտարարությունները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի կողմից հնչող ագրեսիվ հայտարարությունները Հայաստանի հասցեին։ 

Այս մասին Արմեն Գրիգորյանը բարձրաձայնեց հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը։

«Բացի դրանից, մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք ամենայն հավանականությամբ ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։ Բայց ես ուզում եմ նաև նշել, որ մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք  տարածաշրջանում․ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը հուսով ենք շուտով կերկարաձգվի, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը կարծում ենք, կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմական բարեփոխումները։ Դրանք որոշակի կայունության գործոններ են, և մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ գնահատականները տրվում են հենց այդ ամենի շրջանակներում։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 8-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հերթական սպառնալիքներն էր հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա հերթական կեղծ մեղադրանքներն էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով թե «Հայաստանը ֆաշիստական պետություն է, և այդ ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ դա կանի Ադրբեջանը»։ Ալիևը հերթական անգամ կրկնել էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կեղծ նարատիվը՝ հայտարարելով, որ այդ միջանցքն անպայման բացվելու է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում