Տնտեսություն

Զբոսաշրջային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար մի շարք պահանջներ կսահմանվեն

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հունվարի 23-ի նիստում հաստատեց զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացնելով նախագիծը՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ դրանով առաջարկվում է սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, այլև ապահովելու որակյալ ծառայությունների, հավասար մրցակցային դաշտի առկայությունը ոլորտում։

Ըստ այդմ՝ զբոսաշրջային օպերատորի և նրա ղեկավարի նկատմամբ ներկայացվում են մի շարք պահանջներ։ Մասնավորապես, պահանջվելու է ոլորտում նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ կամ աշխատանք կատարելու փորձ (կամ ծառայություն մատուցելու) , կամ՝ զբոսաշրջության ոլորտում բարձրագույն, միջին մասնագիտական կրթություն։

Առցանց եղանակով զբոսաշրջային ծառայությունների մատուցման դեպքում կպահանջվի  գործող, մշտապես թարմացված կայք՝ մի քանի լեզուներով։ Յուրաքանչյուր էջի նկատելի մասում պետք է նշված լինի թարմացման ամսաթիվն ու տարեթիվը։

Առանձնացված բաժնում անհրաժեշտ է լինելու ներկայացնել տեղեկություններ զբոսաշրջային օպերատորի, ֆիրմայի անվանման, հարկ վճարողների հաշվառման հասցեի, համարի, բանկային վավերապայմանների, գրասենյակի հասցեի, կառավարման մարմինների և դրա անդամների վերաբերյալ։  

Կայքում պետք է արտացոլվի առաջարկվող զբոսաշրջային փաթեթների, տուրերի կամ այլ զբոսաշրջային ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

Հայերեն

Արագածոտնի մարզի Հացաշեն և Շիրակի մարզի Հայկավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Իսրայելի ՊԲ-ն Գազայում ընդլայնված գործողության նախաշեմին լայնամասշտաբ զորակոչ է իրականացնում. ԶԼՄ

«Վան»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Նոա»-ի հետ խաղում

Ադրբեջանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է ակնկալում ադրբեջանցի պատգամավորին Մոսկվայում ձերբակալելու և նրա մուտքը ՌԴ թույլ չտալու վերաբերյալ

Պորտուգալիայում մտադիր են վտարել շուրջ 18 հազար անօրինական միգրանտների

Իրանի արտգործնախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ վերջիններիս միջև լարվածության ֆոնին

Ռումինիայում նախագահական ընտրություններ են ընթանում

ՀՀ ԲՏԱ նախարարը շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ

Միկրոավտոբուսն Առինջ գյուղում բախվել է գազատար խողովակին․ հինգ մարդ հոսպիտալացվել է

Իսրայելի վարչապետը հետաձգել է նախատեսված այցն Ադրբեջան