ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Վեդու ամբարտակի շինհրապարակ
1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վեդու ամբարտակի շինհրապարակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այդ մասին տեղեկացրել է համացանցի X հարթակում։
Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանում կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։
«Հայաստանում Ֆրանսիան իր ռեսուրսները դնում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են»,- գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը։
🇫🇷🇦🇲 Ընթացիկ ամփոփում Վեդիի ջրամբարի շինհրապարակում
— Olivier Decottignies (@O_Decottignies) January 21, 2025
➡️ Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն ավելի քան 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։
➡️ Հայաստանում Ֆրանսիան ներդնում է իր միջոցներն այնտեղ, որտեղ իր… pic.twitter.com/3pnLiJH1gq