Եվրոպա

Գերմանիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները՝ ԱՄՆ-ի հովանու ներքո

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժությունները՝ ԱՄՆ-ի հովանու ներքո

Գերմանիայի հարավ-արևելքում գտնվող զորավարժարանում մեկնարկել են «Համատեղ վճռականություն XXI» (Combined Resolve XXI) միջազգային զորավարժությունները, որոնք կազմակերպում են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՆԱՏՕ-ի 16 անդամ երկրներից և ասոցացված երկրներից ժամանած շուրջ 4000 զինվոր «Combined Resolve XXI» զորավարժությունների շրջանակներում պատրաստություն է անցնում Գերմանիայի Հոհենֆելս քաղաքի Միացյալ միջազգային ուսումնական կենտրոնում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարությունում զորավարժությունների նպատակն անվանել են դաշնակիցների ստորաբաժանումների հետ համատեղ գործողություններին պատրաստվելը և դաշնակից բանակների միջև համագործակցության բարելավումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում