Խաղաղության պայմանագրի տեքստում ՀՀ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ կետ չկա, նման քննարկում գոյություն չունի. Ալեն Սիմոնյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի տեքստում Հայաստանի Սահմանադրության փոփոխության վերաբերյալ կետ չկա, նման քննարկում գոյություն չունի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: 

«Խաղաղության պայմանագրի մեջ Սահմանադրության վերաբերյալ կետ չկա: Եվ նման քննարկում գոյություն չունի: Մնացած երկու կետերի վերաբերյալ, որ Բայրամովն ասել է, քննարկումները կշարունակվեն: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ շատ դրական է այն փաստը, որ հակառակ կողմը նույնպես նշում է, որ մնացել է երկու կետ, որը պետք է քննարկել»,- անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Հայաստանի սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հերթական հայտարարությանը՝ ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը. 

Նա հավելեց՝ 2020 թվականի նոյեմբերի 9–ից հետո կանխատեսվում էր նոր պատերազմ, նոր իրադարձություններ: 

«Մենք կարողացանք ինչ-որ ձևով կառավարել, գալ, հասնել այն բանին, որ ունենք համաձայնեցված մեկ տասնյակից ավելի կետեր: Դա, իմ կարծիքով, շատ մեծ հաղթանակ է երկու կողմերի համար: Ունե՛նք երկու պետությունների միջև կնքված առաջին իրավական փաստաթուղթը, (խմբ.– սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգը) որը պատմության մեջ աննախադեպ բան է: Ունե՛նք դելիմիտացված սահման, ունե՛նք համաձայնեցում, տրամաբանություն՝ այդ սահմանի գործընթացը շարունակելու: Այո՛, ես համարում եմ, որ գործընթացը դրական է: Եվ ողջունում եմ այն հայտարարությունը, որ ունենք ևս երկու կետ, որոնց վերաբերյալ մենք պետք է դեռ քննարկումներ իրականացնենք»,–ասաց նա:

Անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող՝ միջազգային ատյաններից Հայաստանի և Ադրբեջանի դեմ միմյանց հայցերը հետ կանչելու պահանջին, Սիմոնյանն ասաց՝ քննարկում են, կհասկանան՝ արդյոք ՀՀ-ին ձեռնտու է նման տրամաբանությամբ առաջ գնալը, թե՞ ձեռնտու չէ:  Նա հիշեցրեց, որ նաև Հայաստանի դեմ հայցեր կան ներկայացված: 

Խաղաղության պայմանագրի տեքստում գերիների վերադարձի կետի ներառման հնարավորություն նա այս պահի դրությամբ չի տեսնում: 

«Դա առանձին թեմա է, որով անընդհատ զբաղվում ենք: 150-ից ավելի գերի ունեինք, հիմա ունենք 23 հաստատված գերի, որից 11-ը Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունն է»,–հավելեց Սիմոնյանը:

 

Հայերեն العربية English Русский

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին