Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկո Ռուբիոյին Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ջերմ շնորհավորանքներս Մարկո Ռուբիոյին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հայաստանը մեծապես գնահատում է Միացյալ Նահանգների հետ իր ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա։ Ակնկալում ենք համագործակցության ամրապնդում՝ մեր երկու ազգերի անվտանգության, ժողովրդավարության և բարգավաճման համար»,-եզրափակել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Warm congratulations to @secrubio on his appointment as Secretary of State! #Armenia greatly appreciates its strategic partnership with the United States, rooted in shared values & common interests. We eagerly anticipate strengthening our cooperation to promote security,…
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) January 21, 2025
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ Սենատը հունվարի 20-ին միաձայն հաստատել է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյի թեկնածությունն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։