ՆԱՏՕ-ն նավեր է կենտրոնացրել Էստոնիայի ափերին՝ Բալթիկ ծովի ստորջրյա մալուխները պաշտպանելու համար

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի ռազմանավերը կենտրոնացվում են Էստոնիայի ափերի մոտ, քանի որ դաշինքը ձգտում է պաշտպանել եվրոպական ստորջրյա մալուխները և խողովակաշարերը սաբոտաժից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է The Guardian-ը։

Ըստ հրապարակման՝ Տալլին են ժամանել հոլանդական ֆրեգատ և ռազմածովային հետազոտական ​​նավ, ինչպես նաև գերմանական ականորս նավ։

Հրատարակությունը նշում է, որ նաև սպասվում է ֆրանսիական ականորս նավի և ՆԱՏՕ-ի լրացուցիչ նավերի ժամանում։

Հակաականային պայքարի օպերատիվ խմբի բելգիացի ղեկավար Էրիկ Քոքսի խոսքով՝ դաշինքի նավախումբը, որը կընդգրկի 6-7 նավ, կկատարի «Բալթիկ ծովի անվտանգության տեսախցիկների» դեր, որպեսզի ոչ ոք չկարողանա գործողություններ ձեռնարկել կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների դեմ:

Անցյալ շաբաթ Հելսինկիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մասնակցությամբ տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Բալթյան տարածաշրջանի երկրների գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի արդյունքների շուրջ համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ դաշինքն սկսում է «Բալթյան պահապան» անվանմամբ առաքելությունը, որը «կբարձրացնի դաշինքի իրավիճակային իրազեկությունը» Բալթիկ ծովի տարածաշրջանում: 

Եվրոպա

ՆԱՏՕ-ն նոր առաքելություն կմեկնարկի՝ Բալթիկ ծովի ստորջրյա մալուխների պաշտպանության համար

 

Հայերեն Русский

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը