ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով

2 րոպեի ընթերցում

Ղազախստանի Աստանա քաղաքում հունվարի 13-17-ը կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հայաստանից օլիմպիադային մասնակցել է ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի՝ 14, Քվանտ վարժարանի՝ 8, Ֆոտոն վարժարանի՝ 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտ:

Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են 2 ոսկե, 6 արծաթե և 3 բրոնզե մեդալների: Նախարարությունը հրապարակել է նրանց անունները.

Սարգիս Առաքելյան - մաթեմատիկա, ոսկե մեդալ

Միքայել Գալստյան -  մաթեմատիկա, ոսկե մեդալ

Արսեն Մակարյան - մաթեմատիկա, արծաթե մեդալ

Ալեն Ղազարյան - մաթեմատիկա, արծաթե մեդալ

Արման Ասատրյան - մաթեմատիկա, արծաթե մեդալ

Գոռ Հասրաթյան – ֆիզիկա, արծաթե մեդալ

Մարտին Խաչատրյան - ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Մհեր Քալաշյան - ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Միքայել Եղիազարյան –մաթեմատիկա, բրոնզե մեդալ

Սմբատ Պողոսյան – ֆիզիկա, բրոնզե մեդալ

Ծովակ Եգորյան – ինֆորմատիկա, բրոնզե մեդալ

Քվանտ վարժարանի 8 աշակերտներից 4-ն արժանացել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների: Նրանք են՝

Գագիկ Գևորգյան – ինֆորմատիկա, արծաթե մեդալ

Գրիգոր Թոխյան – մաթեմատիկա, բրոնզի մեդալ

Սամվել Հարությունյան – ֆիզիկա, բրոնզի մեդալ

Ալեքս Գրիգորյան – ինֆորմատիկա, բրոնզի մեդալ

Ֆոտոն վարժարանի 7 աշակերտներից 1-ն արժանացել է բրոնզե մեդալի՝ Սևադա Հարությունյան – մաթեմատիկա:

ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներից 1-ն արժանացել է բրոնզե մեդալի՝ Էմիլ Հարությունյան – ֆիզիկա:

ՀԱՊՀ ավագ դպրոցի ֆիզիկայի թիմի ղեկավար Հովսեփ Կարապետյանը մարզիչների միջև անցկացված մրցույթում արժանացել է ոսկե մեդալի: 

Հաղթողներին օդանավակայանում դիմավորել են նաև ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները՝ խրախուսելու նրանց հաջող մասնակցությունն օլիմպիադայում:

Հայերեն فارسی Français Русский Türkçe

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո