Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է ռազմավարության նպատակների՝ կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության համակարգերի ամրապնդման, կոռուպցիայի հակազդման իրավական և ինստիտուցիոնալ համակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն կրթության և  հանրային իրազեկման կառուցակարգերի կատարելագործման, հակակոռուպցիոն մոնիթորինգի և գնահատման համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ: 

Ըստ աղբյուրի՝ մանրամասներ ներկայացնելով Հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացված միջոցառումների վերաբերյալ՝ զեկուցվել է, որ ներդրվել են բարեվարքության ընթացիկ ստուգման կառուցակարգեր դատավորների, դատախազների և քննիչների համար: 

Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի կանխարգելման համաթվի ցուցանիշներին և համապատասխան միջազգային զեկույցների: Ընդգծվել է, որ թեև նախորդող ժամանակահատվածի ընթացքում դրական առաջընթաց կա, սակայն անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել ներկա մեխանիզմների և կառուցակարգերի լավարկման համար: 

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել դատաիրավական ոլորտում առկա խնդիրների և դրանց հաղթահարման շուրջ իրականացվող համակարգային փոփոխությունների վերաբերյալ:     

Անդրադառնալով զեկույցին՝ վարչապետը կարևորել է Հակակոռուպցիոն ռազմավարության երեք հիմնական ուղղություններով՝ կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ու հակակոռուպցիոն կրթության ու հանրային իրազեկման վերաբերյալ հաշվետվողականությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս երեք ուղղություններով գեներացնել համապատասխան զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում:   

Հայերեն Français Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս