Մասկի SpaceX ընկերության Starship հրթիռը պայթել է երկնքում՝ ստիպելով ավիաընկերություններին վերաուղղորդել թռիչքները

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկի SpaceX ընկերությանը պատկանող Starship հրթիռը հունվարի 16-ին մեկնարկից րոպեներ անց պայթել է՝ ստիպելով, որ Մեքսիկական ծոցով թռչող ինքնաթիռները փոխեն ուղղությունը, որպեսզի չենթարկվեն բեկորների հարվածի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

SpaceX-ի նորացված Starship-ը պայթել է մեկնարկից 8 րոպե անց։ Այն պետք է ուղեծիր հասցներ բեռ, որը նմանակում էր արբանյակներ։ Հրթիռում անձնակազմ չի եղել։ 

Պայթյունի պատճառով այլ օդանավակայաններ են վերաուղղորդվել տասնյակ կոմերցիոն ինքնաթիռներ։ Մոտ 45 րոպեով հետաձգվել են Մայամիի և Ֆլորիդայի օդանավակայաններից մեկնումները։ 

Իլոն Մասկը հայտնել է, որ ըստ նախնական գնահատումների՝ ձախողման պատճառը եղել է վառելիքի արտահոսքը։ 

Այս միջադեպը, հնարավոր է, հետաձգի այս տարի Starship հրթիռների առնվազն 12 փորձարկում իրականացնելու՝ Մասկի պլանները։ Հունվարի 16-ին իրականացված փորձարկումը 2023 թվականից ի վեր SpaceX-ի Starship հրթիռի արդեն 7-րդ փորձարկումն էր։

Հայերեն English

Իրաքն ավելի քան 50 տարի անց վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցում

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը

Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտային և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում համագործակցությունը

Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով

ԱՄՆ հատուկ բանագնացը հայտնել է, որ Թրամփը նախատեսում է այցելել Ուզբեկստան

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին