Քաղաքականություն

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Հնդկաստանի դեսպանն արծարծել են կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտների հարցեր

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և Հնդկաստանի դեսպանն արծարծել են կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտների հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները ողջունել են երկկողմ հարաբերությունների համակողմանի խորացման ու զարգացման ընթացիկ դինամիկան և արձանագրել, որ առկա ներուժն անհրաժեշտ է լավագույնս իրացնել և Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել:

Հանդիպման ընթացքում արծարծվել են փոխգործակցության ընդլայնման, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ հարցեր: 

Ըստ աղբյուրի՝ կարևորվել է նաև երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում