Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում կմասնակցի Աշխատաշուկայի երկրորդ գլոբալ համաժողովին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կգործուղվի Սաուդյան Արաբիայի Թագավորություն (Ռիյադ):
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ e-gov.am–ում հրապարակված վարչապետի որոշումներից:
Նախարարը Սաուդյան Արաբիայի Թագավորություն կգործուղվի 2025 թվականի հունվարի 28-30-ը՝ Աշխատաշուկայի երկրորդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով։