Եվրոպա

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Դավիթ Խուդաթյանը ողջունել է հյուրերին և ընդգծել գերմանական կողմի հետ ունեցած համագործակցության կարևորությունը։ 

Խուդաթյանն առանձնացրել է Հայաստանում համատեղ իրականացվող մի շարք հաջող ծրագրեր, որոնց թվում է համայնքներում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, որտեղ քաղաքացիները «մեկ պատուհան» սկզբունքով կարողանում են օգտվել մի շարք ծառայություններից։ 

Նախարարը կարևորել է նաև միջտարածաշրջանային համագործակցությունը, ընդգծել, որ Հայաստանի և Գերմանիայի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը բավական ընդգրկուն է։ 

Ակտիվ ընթացքի մեջ է Հայաստանի և Գերմանիայի մի շարք մարզերի ու քաղաքների միջև համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերին, աշխատանքային այլ հարցերի ևս։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում