ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի սուվերեն իրավունքն է․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և մտադիր է հետագայում էլ զարգացնել այդ հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ արտաքին գործերի նախարարության այն հայտարարությունը, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին փաստաթուղթ կստորագրեն ռազմավարական գործընկերության մասին։ 

«Մենք մեր երկկողմ հարաբերություններն ունենք Հայաստանի հետ, մենք արժևորում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք հետագայում էլ դրանք զարգացնել»,- ասել է Պեսկովը։  

Նա հավելել է, որ բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի սուվերեն իրավունքն է։ «Դա մեր հայ բարեկամների բացարձակ սուվերեն իրավունքն է։ Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ 

Պեսկովը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն երբեք առանձնապես կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում։ 

Նա նաև հիշեցրել է, թե Հայաստանն ինչ դիվիդենտներ է քաղում Ռուսաստանի հետ համագործակցությունից, մասնավորապես ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին Վաշինգտոնում փաստաթուղթ կստորագրեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։ 

Հայերեն English Español ქართული Русский Türkçe 中文

Խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը պետք է լինեն Կառավարության առաջնահերթություններից. Փաշինյան

Ինչո՞ւ է դադարեցվում սոցփաթեթի ծրագիրը. մանրամասնում է նախարար Թորոսյանը

Վարչապետը բնակարանների թանկացման մեջ տեսնում է մարզերի զարգացման հնարավորություն

Վանաձորի և Իջևանի մարզադաշտերը նախատեսվում է պատրաստ ունենալ մինչև 2028 թվականի ավարտը

Գրոսին կարևորել է Ուկրաինայի հարցով Պուտին-Թրամփ շփումները

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

Տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Միսաք Մանուշյան» անունը կրող շրջանավարտների ավարտական միջոցառումը

Հունվարի 1-ից որոշ խմբերի համար կենսաթոշակները կբարձրանան

Արսեն Թորոսյանի ճեպազրույցը

Հայաստանում ահռելի ստվեր կա, և դրա դեմ պայքարի արդյունքները բավարար չեն. վարչապետ