Քաղաքականություն

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի սուվերեն իրավունքն է․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի սուվերեն իրավունքն է․ Պեսկով

Ռուսաստանն արժևորում է Հայաստանի հետ հարաբերությունները և մտադիր է հետագայում էլ զարգացնել այդ հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ արտաքին գործերի նախարարության այն հայտարարությունը, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին փաստաթուղթ կստորագրեն ռազմավարական գործընկերության մասին։ 

«Մենք մեր երկկողմ հարաբերություններն ունենք Հայաստանի հետ, մենք արժևորում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք հետագայում էլ դրանք զարգացնել»,- ասել է Պեսկովը։  

Նա հավելել է, որ բոլոր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները զարգացնելը Հայաստանի սուվերեն իրավունքն է։ «Դա մեր հայ բարեկամների բացարձակ սուվերեն իրավունքն է։ Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է՝ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ 

Պեսկովը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ն երբեք առանձնապես կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում։ 

Նա նաև հիշեցրել է, թե Հայաստանն ինչ դիվիդենտներ է քաղում Ռուսաստանի հետ համագործակցությունից, մասնավորապես ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն հունվարի 14-ին Վաշինգտոնում փաստաթուղթ կստորագրեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում