Միացյալ Նահանգներ

Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում

1 րոպեի ընթերցում

Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարությունը կարծում է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմին լիազորությունների փոխանցումը հարթ է ընթանում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողներին ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։

«Նախատեսված են հանդիպումներ գերատեսչության ղեկավարության հետ: Մինչ օրս անցումային թիմի հետ ավելի քան 160 հանդիպում է եղել: Մենք նաև պատասխանել ենք այս կամ այն տեղեկատվության տրամադրման վերաբերյալ անցումային թիմի ավելի քան 105 հարցման», - նշել է Ռայդերը։

Նա վստահեցրել է, որ հունվարի 20-ին պատրաստ կլինեն լիազորությունների սահուն փոխանցմանը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում