Քաղաքականություն

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Օլիվիե Դըկոտինյի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի խոսքով՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանն ասաց հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը։ 

Նա ընդգծեց, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին։ «Հայաստանը ներկայացնում է  իր կառավարությունը, և այն աջակցությունը, որ Ֆրանսիան ցուցաբերում է Հայաստանին, շատ ավելի հստակ ներկայացվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից։  Այն առանց նախապայմանների է, ամբողջական է և հաստատուն»,-շեշտեց դեսպանը։

Նա խաղաղություն մաղթեց Հայաստանին՝ նշելով, որ բառերը բավարար չեն խաղաղության հասնելու համար, ուստի ինքը ևս մեկ անգամ վերահաստատում է Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի խաղաղությանը։  

Նրա խոսքով՝ Ֆրանսիան Հայաստանի կողքին է։

«Սա տարածաշրջանում երկարատև և արդարացի խաղաղության  հանձնառություն է, բայց նաև  հանձնառություն է Հայաստանի կողքին լինելու, պահպանելու նրա տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը»,-եզրափակեց Օլիվիե Դըկոտինյին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում