Հայաստանը «ԴԵՖԵԱ 2025» միջազգային ցուցահանդեսում կներկայացնի պաշտպանական և սպառազինության ոլորտներում առաջարկվող լուծումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում է 2025 թվականի մայիսի 6-8-ը Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում կայանալիք «ԴԵՖԵԱ 2025» (DEFEA 2025) պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից, ընդգծելով, որ ԴԵՖԵԱ-ն բարձր հեղինակություն ունեցող միջազգային պաշտպանական ցուցահանդես է, որտեղ միջազգային կազմակերպությունները ներկայացնում են ցամաքային, ծովային, օդատիեզերական, ազգային և կիբեռանվտանգության պաշտպանական համակարգեր։ Այն կազմակերպվում է ROTA Exhibitions Greece-ի կողմից Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարության հովանու ներքո, SEKPY-ի՝ պաշտպանական նյութերի հունական արտադրողների ասոցիացիայի համագործակցությամբ: Ցուցահանդեսն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Ցուցահանդեսի նպատակն է՝ ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի և ձեռքբերումների ներկայացմամբ:

Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձևաչափը՝ նախարարությունը նախատեսում է միջոցառմանը ներկայանալ հայկական ոլորտային կազմակերպությունների հետ միասնական տաղավարով՝ ներկայացնելով պաշտպանական և սպառազինության ոլորտներում նրանց կողմից առաջարկվող լուծումները:

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2024 թվականի հունվարի 30-ը, հետևյալ հղումով:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։

Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված կազմակերպությունները։

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-38 հեռախոսահամարով:

 

Հայերեն English Français

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած կնոջը

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին

Նեթանյահուն կարգադրել է ստուգել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների անվտանգությունը

ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Fairford ռազմաբազայից

Ի՞նչ հարցերով քաղաքացիները կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով. ասուլիս

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերի մարզային փուլում