Նոր ատոմակայանի մոդելն ընտրելու համար քննարկվում են ինչպես ռուսական ու ամերիկյան, այնպես էլ այլ երկրների տարբերակները․ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նպատակով քննարկվում են տարբեր առաջարկներ՝ հաշվի առնելով դրա տնտեսական ֆինանսական բաղադրիչներն ու այն ժամանակահատվածը, որի ընթացքում հնարավոր կլինի այն գործարկել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հունվարի 9-ին հրավիրած ասուլիսին։

«Տարբեր երկրների անուններ են շրջանառվել։ Մենք տարբեր ուսումնասիրություններ ենք իրականացնում, որոնք դեռևս ավարտված չեն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ քննարկվում են ոչ միայն ռուսական, ամերիկյան, այլ նաև տարբեր երկրների ատոմակայանների մոդելների առաջարկներ, սակայն վերջնական որոշում դեռ չկա։

 Խուդաթյանի տեղեկատվությամբ՝ կառավարության համապատասխան որոշմամբ ՏԿԵ նախարարության ենթակայությամբ նոր կազմակերպություն է ստեղծվում, որի հաստիքացուցակն ու բյուջեն արդեն իսկ հաստատված է, իսկ առաջիկայում նախատեսվում են համալրումները։ 

Ըստ գերատեսչության ղեկավարի՝ նոր կազմակերպությունը կզբաղվի հայտերի պատշաճ ուսումնասիրությամբ, ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ, ինչպես նաև շինարարական աշխատանքների որոշակի հսկողությամբ ու  տեխնիկական բնութագրերը կազմելով։

«Կազմակերպությունն այս փուլից սկսած, ամբողջությամբ ներգրավված է լինելու նոր ատոմակայանի կառուցման գործում՝ մինչև շահագործման հանձնելը»,- ասաց Խուդաթյանը՝ հավաստիացնելով, որ աշխատանքները հնարավորին արագ իրականացնելու համար արվում է առավելագույնը։ 

Այդուհանդերձ, ըստ նախարարի, նոր ատոմակայանի կառուցման ժամկետները մեծապես պայմանավորված են այն մոդելից, որը կընտրվի։

Հայերեն English

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը