Հայաստան

Վերջին 3 տարիներին պետական գույքի կառավարումից ստացված եկամուտներն ավելացել են ավելի քան 6 անգամ

1 րոպեի ընթերցում

Վերջին 3 տարիներին պետական գույքի կառավարումից ստացված եկամուտներն ավելացել են ավելի քան 6 անգամ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցած տարի գրանցվել է ամենաբարձր կատարողական ցուցանիշները պետական գույքի կառավարման մասով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանը հունվարի 9-ին հրավիրած ասուլիսում։

«Տարեվերջի դրությամբ պետական գույքի կառավարումից ընդհանուր ֆինանսական միջոցները կազմել է 18,6 միլիարդ դրամ՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 21 տոկոսով։ Վերջին 3 տարիների ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված եկամուտներն ավելացել են 6,4 անգամ։ 

Պետական գույքի օտարումից մուտքերն աճել են 61, 65 տոկոսով, իսկ վարձակալությունից՝ 18,5 տոկոսով»,-նշեց նախարարը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում