Հայաստան

Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն անցած տարի աճել է ավելի քան 5 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն անցած տարի աճել է ավելի քան 5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումն անցած տարի 5,3 տոկոսով գերազանցել է նախոր տարվա ցուցանիշը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց 2024 թվականի աշխատանքների ամփոփման կապակցությամբ հունվարի 9-ին հրավիրած ասուլիսի ժամանակ։

«Հավաքագրվել է 41,2 միլիարդ դրամ՝ Երևանի տվյալները հանած, ինչը նախորդ տարվա ցուցանիշից փաստացի ավելի է 2,2 միլիարդ դրամով կամ 5,3 տոկոսով»,-մանրամասնեց Խուդաթյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում