Թուրքիա

Թուրքիայի զինված ուժերը մարտական ​​պատրաստության են բերվել Սիրիայում հնարավոր գործողության պատճառով

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի զինված ուժերը մարտական ​​պատրաստության են բերվել Սիրիայում հնարավոր գործողության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերը մարտական ​​պատրաստության են բերվել՝ կապված Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ հնարավոր գործողության հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է կառավարամետ Türkiye թերթը՝ հղում անելով զինվորական աղբյուրների։

«Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն կանցկացնեն ՔԱԿ-ի զինյալների դեմ, եթե Արևմուտքն առաջադրի «նոր պահանջներ»»,-գրել է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։ 

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում ՔԱԿ-ի զինյալներին, և եթե այդ կոչերն անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է հրատապ դառնալ։

«Անկարան, որը Սիրիայի նոր վարչակազմից պահանջում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպության դեմ, շարունակում է պատրաստվել ցանկացած սցենարի։ Սահմանին գտնվող զորքերը մարտական ​​պատրաստության են բերվել հնարավոր գործողության համար»,- գրում է Türkiye-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում