Հայաստան

ԱԳ նախարարը կարևորեց ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ հատկապես Ադրբեջանի հռետորաբանության ֆոնին

1 րոպեի ընթերցում

ԱԳ նախարարը կարևորեց ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության դերը՝ հատկապես Ադրբեջանի հռետորաբանության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տեղակայված Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը շարունակում է կարևոր դեր խաղալ՝ պահպանելով կայունությունը և նպաստելով խաղաղության գործընթացին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը հատկապես կարևոր է Ադրբեջանի ներկայիս հռետորաբանության պայմաններում, երբ շինծու մեղադրանքներ են հնչում Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու կամ խաղաղության խախտման վերաբերյալ։

«Մեր համոզմունքն է, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չունի սահմանազատված սահմաններ Ադրբեջանի հետ, ու քանի դեռ լինում են շինծու մեղադրանքներ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու, խաղաղությունը խախտելու վերաբերյալ, շարունակելու ենք ունենալ Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության կարիքը: Մենք համարում ենք նրանց ներկայությունը պահանջված»,- ասաց Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում