Միացյալ Նահանգներ

Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ միացած Կանադայի հետ

1 րոպեի ընթերցում

Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի քարտեզը՝ միացած Կանադայի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել, թե ինչ տեսք կունենա Միացյալ Նահանգները՝ Կանադան նրան միանալու դեպքում՝ Truth Social սոցիալական ցանցի իր էջում հրապարակելով քարտեզ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից: Ցուցադրված քարտեզում Կանադան և ԱՄՆ-ը ներկված են նույն գույնով՝ այդպիսով կազմելով մեկ պետություն՝ Միացյալ Նահանգներ անվանմամբ։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Կանադայի շատ բնակիչներ իբր հանդես են գալիս այն բանի օգտին, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը։ Նա կարծում է, որ այդ միավորումը ոչ միայն տնտեսական կայունություն կբերի Կանադային, այլև նրան կպաշտպանի արտաքին սպառնալիքներից, որոնք, Դոնալդ Թրամփի կարծիքով, ծագում են «ռուսական և չինական նավերից»։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ «չնչին շանս չկա», որ երկիրը դառնա Միացյալ Նահանգների մասը:     

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում