Այս պահին Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի 17 հոդվածից 15-ը համաձայնեցվել է․ ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են՝ ուղեկցվելով փաստաթղթերի փոխանակմամբ և քննարկումներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Տարվա ընթացքում եղել են մի շարք փաստաթղթերի և առանձին ձևակերպումների փոխանակումներ։ Եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական շփումներ։ Այնուամենայնիվ, մենք դեռ չունենք ստորագրված փաստաթուղթ։ Վերջին առաջարկները մենք ուղարկել ենք ամիս ու կես առաջ և այժմ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին»,-ասաց Միրզոյանը։

Նախարարը հիշեցրեց, որ օգոստոսին Հայաստանն առաջարկել է ստորագրել համաձայնեցված 13 հոդված և նախաբանը, սակայն Ադրբեջանը համաձայնություն չի տվել։

«Շարունակեցինք բանակցությունները, և այս պահին 17 քննարկվող հոդվածից համաձայնեցվել է 15-ը։

Տեսնենք, թե ինչպիսին կլինի ադրբեջանական կողմի պատասխանն այդ երկու հոդվածի վերաբերյալ մեր առաջարկների առնչությամբ։ 

Մենք վստահ ենք, որ փոխընդունելի լուծումներ ենք առաջարկել ադրբեջանական կողմին, լուծումներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն ուղղակի փաստաթուղթ ստորագրել և անցնել առաջ, այլ հնարավորինս հիմնարար և ամբողջական լուծում տալ գոյություն ունեցող խնդիրներին»,-եզրափակեց Միրզոյանը։

Հայերեն العربية English Français Русский 中文

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ